Բարձրորակ
Մենք կարևորում ենք մեր ուսանողներին տրվող կրթության որակն ու ակտուալությունը, արժեքն ու արդյունավետությունը
Մենք արդեն 5 տարի քրտնաջան աշխատում ենք այս ոլորտում, մեծ գումարներ ներդնում ուսման մեջ, մասնակցում բազմաթիվ բիզնես հանդիպումների ու կոնֆերանսների, անընդհատ կատարելագործում մեր գիտելիքներն ու հմտությունները, բարձրացնում մատուցվող ծառայությունների որակը, որպեսզի մեր հաճախորդների, գործընկերների և, իհարկե, ուսանողների համար ապահովենք ամենաբարձր որակ, ամենաթարմ գիտելիքներ, լավագույն գործիքակազմ:
Մենք կարևորում ենք մեր ուսանողներին տրվող կրթության որակն ու ակտուալությունը, արժեքն ու արդյունավետությունը
Մեր մենեջերներն ու կուրատորների միշտ պատրաստ են պատասխանել ձեր հարցերին:
Մեր թիմի յուրաքանչյուր անդամ ունի առնվազն 4 տարվա փորձ, ակտուալ ու խորը գիտելիքներ, տարբեր քեյսերի հետ աշխատելու փորձ:Այդ ամբողջն օգտագործում ենք ի շահ մեր ուսանողների, որպեսզի մինիմալի հասցվեն թերություններն ու բացթողումները՝ մեծացնելով կայուն ու սրընթաց առաջընթացի հիմքերը:
RichWildBerries ընկերության սկզբունքներից է անհատական մոտեցումը բոլոր ուսանողների, գործընկերների և հաճախորդների նկատմամբ:
Այս մեթոդը մեզ թույլ է տալիս հաջողության հասնել բոլոր մակարդակներում:
Մենք ներդնում ենք մեր ողջ փորձն ու գիտելիքները մեր ուսանողների բիզնեսի կամ խանութների արագ և հաջող զարգացման մեջ:
Գիտելիքներից զատ՝ ապահովում ենք գործնական խորհուրդներով, որովհետև օնլայն հանդիպումների ընթացքում ոչ միայն նշում, այլև վերլուծում ենք քարտերի թերություններն ու տալիս խորհուրդներ դրանց շտկման վերաբերյալ:
Հուշում ենք ճիշտ ռազմավարություն, որպեսզի նրանց գիտելիքներն ավելի արագ ու անցնցում վերածվեն փորձի:
Առաջարկում ենք առաջխաղացման մի քանի տարբերակ՝ վերլուծելով դրանց դրական ու բացասական կողմերը:

Մեր բարձրակարգ մասնագետներն անվճար կատարում են սկսնակների քարտերի վերլուծություն՝ նշելով թույլ և ուժեղ կողմերը, թերությունները վերացնելու տարբերակներն ու գործողությունների լավագույն սխեման:
Ցանկանում եմ կիսվել Անահիտի և Ռիչարդի ուսումնական կենտրոնի Վայլդբերիսի ուսուցումից ստացածս տպավորություններով։ Պրոֆեսիոնալ, բանիմաց և որ կարևորն է՝ սրտացավ մասնագետներ։ Շնորհակալ եմ անհատական մոտեցման, հոգատար վերաբերմունքի, փոխանցած գիտելիքի և բարձր որակի համար։ Արդեն ինքնավստահ իմ առաջին քայլերն եմ անում Վայլդբերիսի շուկայում։ Վստահաբար խորհուրդ եմ տալիս օգտվել Անահիտի և Ռիչարդի ուսումնական կենտրոնի առաջարկած ծառայությունից, եթե փնտրում եք արդյունավետ ուսուցման կենտրոն և ցանկանում եք արագ յուրացնել մասնագիտությունը։ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Բոլոր դասերը շատ հասկանալի ճիշտ և մատչելի էր մատուցված ինչ հարց առաջացել է բոլոր հարցարին պատասխանել եք ծանոթացրել եք ամեն մանրուքի հետ ու ես համոզված եմ որ Ձեր նման այսքան շատ ինֆորմացիա և գիտելիք շատ քչերն են տալիս և Ձեր տված գիտելիքներով մենք հաջողություների կհասնենք այս բիզնեսում։ Շնորակալություն ❤️
Ամենակարևորը հոգատար վերաբերմունք եմ ստացել ,միանշանակ վստահ եմ որ Ձեր գործը իդեալական տիրապետում եք ,ու կարևորը պարզապես չեք սովորեցնում այլ նպատակադրված եք բոլորիս մինչև վերջին պահը սովորեցնել որպես կայացած մասնագետ ու հետագայում էլ ցանկացած պահին կողքներիս եք թե Դուք Անահիտ ջան և թե Ռիչարդը ,ես միանշանակ գոհ եմ...
Շատ բարի,համբերատար,կապ չունի ժամը քանիս կգրենք մեծ սիրով պատասխանում եք ու նենց եք բացատրում որ հնարավոր չէ չընկալել։Կարելի է անվերջ ձեր միասին լավ խոսել.🥰🥰